Մայիսի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ժոաու Սոարեշին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ժոաու Սոարեշը նշեց, որ ուրախ է կրկին անգամ Հայաստան այցելել և ծանոթանալ տարածաշրջանում ընթացող զարգացումներին։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց իր տարածաշրջանային այցելության նպատակները և Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները։
Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ, անդրադարձան տարածաշրջանային խնդիրների։
Կարդացեք նաև
ՀՀ արտաքին գործերի նախարարություն