ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:
Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մայիսի 9-ի տոնական և նախատոնական օրերին, որոնց ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ արձակելով ավելի քան 1500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը, հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար, դիմել են կանխարգելիչ գործողությունների և շփման գծի ողջ երկարությամբ պահպանել լիարժեք վերահսկողություն:
Կարդացեք նաև
ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն