Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 1971թ. շշալցված հայկական կոնյակ է նվիրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին` ասելով, որ 1945թ․ Իոսիֆ Ստալինը նույն խմիչքից է նվիրել Ուինսթոն Չերչիլին, գրում է «Տելեգրաֆ» թերթը:
Իսկ Քեմերոնը Պուտինին շրջանակված մի նկար է նվիրել, որտեղ երկու տղամարդ նայում են անցած տարվա Լոնդոնի Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցելույթը:
Բրիտիանիայի վարչապետը Ռուսաստանում է գտնվում չծրագրված այցով: Երկրների ղեկավարները հանդիպել են Սոչիում, որտեղ մյուս տարի անցկացվելու են ձմեռային Օլիմպիական խաղերը: Նրանց բանակցությունների գլխավոր թեման է եղել Սիրիայի ճգնաժամը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ