Մայիսի 16-ից մինչև նոյեմբերի 13-ը Հայաստանը կնախագահի Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում, տեղեկացնում է «Փաստինֆո»-ն:
Ըստ ԵԽ պաշտոնական կայք-էջի` մայիսի 16-ին Ստրասբուրգում կգումարվի Նախարարների կոմիտեի 123-րդ նստաշրջանը, որի ընթացքում ԵԽ Նախարարների կոմիտեում ներկայումս նախագահող Անդորրան նախագահությունը կհանձնի Հայաստանին:
Նույն օրը Եվրոպայի պալատում տեղի կունենա Նախարարների կոմիտեի նախագահի պաշտոնը լքող, Անդորրայի արտգործնախարար Ժիլբեր Սաբոյա Սունյեի և ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի համատեղ մամուլի ասուլիսը:
Ըստ նույն աղբյուրի` մայիսի 15-ին ԵԽ գլխավոր քարտուղարը կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: