Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օբաման դիմել է Գերագույն դատարան՝ պահանջելով չքննարկել Հայոց ցեղասպանության գործը

Մայիս 11,2013 13:44

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը դիմել է երկրի Գերագույն դատարան՝ Հայոց ցեղասպանության գործը չքննարկելու պահանջով: Գերագույն դատարան ներկայացված 27 էջանոց սեղմագրում նշվում է, թե Քալիֆորնիայի օրենքը սխալմամբ դատարաններին թույլ է տալիս եզրակացություններ անել` հիմնված քաղաքական վիճելի հարցերի վրա, որոնք Օսմանյան կայսրությունում տեղի են ունեցել գրեթե հարյուր տարի առաջ:

Ինչպես տեղեկացնում է Yerkir Media հեռուստաընկերությունը, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի համաձայն՝ նախագահ Օբաման Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Վաշինգթոն այցի նախօրեին, որոշել է քաղաքական նվեր մատուցել Անկարային` խորացնելով իր վարչակազմի մեղսակցությունը Հայոց ցեղասպանության ժխտման հարցում, խոչընդոտելով ամերիկյան քաղաքացիների համար արդարադատությանը, որոնք ձգտում են փոխհատուցում ստանալ ԱՄՆ դատարանների միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արա says:

    Ահա և քեզ ժողովրդավարության դրոշակակիր Ամերիկան, որը ողջ աշխարհին սովորեցնում է թե ինչպես պետք է իշխանության տարբեր ճյուղերը անկախ ու ազատ գործեն, իսկ իր իսկ նախագահը ճնշում է գործադրում <> դատարանի վրա:

  2. Հրանուշ Խառատյան says:

    Կոմունիստական ԽՍՀՄ-ի քանդվելուց հետո ԱՄՆ-ի՝ ՞արդարամտության՞ և ՞անաչառության՞ ինքնագնահատականի հավաստիացումների լրջության սրնթաց անկումը Իրաքից հետո դեռևս կարող էր հավակնություններ ունենալ վերականգնվելու, սակայն ՞արաբական գարունից՞, մասնավորապես ՞սիրիական թնջուկից՞ և հայերի ցեղասպանության հարցում վախկոտ նապաստակի նման բառերրի ետրում թաքնվող ամերիկյան քաղաքականությունը այդ երկիրը ինքնուրույն դատավորից վեր է ածում թուրքական ոստիկանի: Դե ինչ, ներկա պահի կայսրության արևմտյան բարոյական արժանապատվությունը իր տեղը զիջում է արևելյան ինքնագոհ ինքնարժևորմանը: Միաժամանակ շտապում են թուրքերին պարգևոտրել՝ վճարել՝սիրիական հոշոտումը միայնակ հաղթահարելու դժվարությունների դիմաց: ԱՄՆ-ից առաջ արդեն այդ օրինակը տվել է Ռուսական կայսրությունը՝ Կարսի պայմանագրի նկատմամբ հավատարմությունը շուքով վերահաստատելով: Մտածելու բան է՝ հայկական հարցի անբորայականացումից ովքեր են ավելի կորցնում՝ հայերը, թուրքերը, ամերիկացիները, ռուսները? Այս հարցում համոզված եմ՝ ոչ հայերը: Թող արգելեն, թող հաստատեն, թող վերարժևորեն, միևնւոյն է՝ չպատժված ՞թուրքական ախորժակի՞ դառը փորձը; վաղ թե ուշ կրելու են յուրաքանչյուրը, ամեն մեկը՝ իր ձևով: Ավելի շուտ՝ վաղ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031