Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակում նստացույց են անում մի խումբ ազատամարտիկներ

Մայիս 11,2013 12:39

Ինչպես տեղեկացնում է  ԳԱԼԱ-ի լրագրողը` Ազատության հրապարակում այսօր նստացույց է հայտարարել ՊՆ կենտրոնական ապարատում երկար տարիներ պատասխատանու պաշտոններ զբաղեցրած ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: Վերջինս լրագրողի հետ զրույցում ասել է. «Իրոք, խնդիրներ կան արժանապատիվ ապրելակերպի հետ կապված եւ ունենք պահեստազորի շատ սպաներ, որ պահեստազորից հետո Հայաստանից գնացել են, դրա հետ մեկտեղ ունենք ազատամարտիկներ, ովքեր մասնակցել են Արցախյան հերոսամարտին, որ հետո հիվանդության պատճառներով չեն կարողացել շարունակել ծառայությունը՝ վիրավոր լինելու հանգամանքով եւ ստանում են չնչին կենսաթոշակ, որը ոչ մի բանի չի բավականացնում»:

Վոլոդյա Ավետիսյանը նշել է, որ մի խումբ ազատամարտիկների հետ պատրաստում են դիմում- նամակ, որը հասցեագրելու են վարչապետ Տիգրան Սարգսյանին, իսկ մինչ այդ մնալու են Ազատության հրապարակում:

Ազատության հրապարակում Վոլոդյա Ավետիսյանի նստացույցին միացել են նաեւ մի խումբ այլ ազատամարտիկներ եւս: Նրանցից Երեմ Ղուկասյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել է, որ 1996 թվականից սկսած դիմում է պետական մի շարք կառույցների` օգնության խնդրանքով, սակայն դրական պատասխան չի ստացել: «Բնակարանը ձեռքիցս առել են, եւ ինձ դուրս են շպրտել: Դիմել եմ տարին չորս անգամ Սերժիկին, քաղաքապետ Տարոնին, ով այս անգամ էլ ստախոսությամբ ու խաբեությամբ դարձավ քաղաքապետ, բայց ոչ մի բան չեն ասում»,- նշել է Երեմ Ղուկասյանը: Վերջինս դիմել է նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից, սակայն, հայտնել են, որ օգնել չեն կարող եւ միայն առաջարկել են գնալ եւ ծերանոցում ապրել:

«Մենք պայքարում ենք Սերժիկի, Տիգրանի ու Տարոնի դեմ: Մեր երկիրը լավն է, բայց սրանք քանդում են, մենք միշտ էլ պայքարում ենք, բայց ի՞նչ անենք` անօգուտ է»:

Ազատության հրապարակում հավաքված են մեծ թվով ոստիկաններ:

Ինչպես քիչ առաջ հայտնել է Ազատության հրապարակից ԳԱԼԱ-ի լրագրողը,  ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին ոստիկանական 012 ՈՍ 02 մեքենայով տարել են, իսկ թե ուր, այդպես էլ չեն հայտնել: Իսկ մինչ այդ նրանք որոշ ժամանակ խոսել են լրագրողներից հեռու: Քաղաքացիական հագուստով ոստիկանը, լրագրողներին մոտենալ չթույլատրեց, հայտնելով, որ առանձին են խսում:

 

«Ինձ ոստիկանական մեքենայով տարան քաղաքային ոստիկանություն, որտեղ հանդիպում ունեցա պարոն Կարապետյանի հետ, մտերմիկ զրույց ունեցա, ներկայացրեցի նստացույցի նպատակը, ասեցի, որ սոցիալական խնդիրներ են ազատամարտիկների համար, պատերազմին մասնակցած տղաների համար»,-ասել է ազատամարտիկը քիչ անց:
ԳԱԼԱ-ի այն հարցին, թե չեն փորձել Ձեզ հետ պահել այս քայլից, կամ խոչընդոտել, Վոլոդյա Ավետիսյանն ասել է. «Չե խնդիրներ չկան, պրոբլեմ չի եղել այդ առումով նորմալ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031