Լեհաստանի Լեգնիցա քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցող 37 երկրների 265 շախմատիստները պայքարում են ոչ միայն չեմպիոն ու մրցանակակիր դառնալու, այլեւ մինչեւ 23-րդ տեղը զբաղեցնելու համար, քանի որ այդ դեպքում Աշխարհի գավաթի հերթական խաղարկության ուղեգիր կնվաճեն:
Վեցերորդ տուրից հետո Գաբրիել Սարգսյանը եւ Սերգեյ Մովսիսյանը 4,5 միավորով ընթանում են մրցաշարային աղյուսակի 14-րդ եւ 19-րդ տեղերում: Նրանք մեկ միավոր են ետ մնում միանձնյա առաջատար, ուկրաինացի գրոսմայստեր Ալեքսանդր Մոիսեենկոյից: 4,0-ական միավոր վաստակել են Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ