Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանեկան անհաշտ մթնոլորտի պատճառով երեխաները պարբերաբար բացակայում են դասերից. (Տեսանյութ)

Մայիս 11,2013 11:54

«Շիրակ կենտրոնն» իր նախորդ մի շարք հրապարակումներում նշել է, որ հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ են խտացված տնակային ավաններում, որտեղ ապրող ընտանիքներում տղամարդկանց բացակայությունը կարծես թե կրում է համատարած բնույթ: Առավել ծանր է բազմազավակ ու մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքների վիճակը: Տնակային ավաններում բնակվող երեխաների մեծ մասը դպրոցից հետո ուսումը որևէ տեղ չեն շարունակում: Ավելին, բազմաթիվ ընտանիքների երեխաներ զրկված են նախակրթարաններ հաճախելու հնարավորությունից, իսկ դպրոցահասակներից շատերը կամ հաճախում են գիշերօթիկ, կամ դպրոց հաճախում են ոչ կանոնավոր: Այս ավաններում զգալի թիվ են կազմում նաև միայնակ մայրերի ընտանիքները: Մեկ նախադասությամբ` աղքատության դեմքը ևս առավել ընդգծված ու ցայտուն երևում է տնակային ավաններում, որտեղ հաճախակի էլ կարելի է հադիպել ընտանեկան բռնությունների:

Ներկայացվող տեսանյութը տնակային ավանում բնակվող և անհաշտ ընտանեկան մթնոլորտի պատճառով դպրոց ոչ կանոնավոր հաճախող երեխաների ընտանիքի մասին է:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում, հասկանալի պատճառներով, մի փոքր ծածկված են դեմքերը, ինչպես նաև նշված չեն կացարանի հասցեն ու այլ տվյալներ, որոնք բնականաբար առկա են մեզ մոտ:

«Շիրակ կենտրոն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031