Ինչպես տեղեկացնում է Սիվիլնեթը, ուրբաթ, մայիսի 10-ին Վրաստանում ավտովթարից զոհվել են Սիվիլնեթի կայքի մշակող և տեխնիկական պատասխանատու Ալեն Եկիկյանը և նրա կինը՝ Սոսե Թոմասյանը:
Ավտովթարի արդյունքում Ալենը և վարորդը զոհվել են անմիջապես, իսկ Սոսեն գանգուղեղի ծանր վնասվածք է ստացել և վիրահատությունից հետո գիտակցության չգալով՝ մահացել:
Ալենի և Սոսեի պսակադրությունը տեղի էր ունեցել անցյալ օգոստոսին, Կեչառիսի վանքում՝ Միացյալ Նահանգներից ժամանած հարազատների և ընկերների մասնակցությամբ: Հունվարին նրանք Լոս Անջելեսից բնակության էին տեղափոխվել Հայաստան: Ալենն աշխատում էր Հայաստանի ամերիկյան համալսարանում: Ամուսինները Հայաստանում ներգրավված էին մի շարք նախագծերում:
Խորապես ցավում եմ՝ գեղեցիկ զույգի դաժան ճակատագրի համար: