168.am-ը հայտնում է՝ վկայակոչելով ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, որ ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը մայիսի 13-15-ին պաշտոնական այցով մեկնելու է Թուրքիա: Ադրբեջանական լրատվական գործակալությունը մեջբերել է ԵԽԽՎ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունը, ըստ որի՝ թուրքական այցի շրջանակներում Ժան Կլոդ Մինյոնը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Ջեմիլ Չիչեքի, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի, ինչպես սոցիալական քաղաքականության ու ընտանեկան հարցերով նախարարի հետ: Պլանավորված է նաև, որ Մինյոնը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: