Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին դեպքը, երբ ցեղասպանության մեջ իր երկրում մեղադրվում է նախկին ղեկավարը

Մայիս 11,2013 09:59

Գվատեմալայի նախկին բռնակալ Ռիոս Մոնթը մեղավոր է ճանաչվել երկրի 36-ամյա քաղաքացիական արյունոտ պատերազմի տարիներին ցեղասպանություն ու մարդկության դեմ իրագործած հանցագործությունների համար։ Նրա նկատմամբ կայացվել է 8Օ տարվա ազատազրկման վճիռ, տեղեկացնում է «Ամերիկայի Ձայն»-ը։

Դատարանի շենքի առջեւ հավաքված հարյուրավոր մարդիկ ողջունում էին միմյանց, երբ ընթերցվում էր ցեղասպանության համար 5Օ, մարդկության դեմ իրագործած հանցագործությունների համար 3Օ տարի ազատազրկելու մասին դատավճիռը։

Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ որեւէ պետության նախկին ղեկավար իր իսկ երկրում դատապարտվում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքով։

Ռիոս Մոնթը, որն այսօր 86 տարեկան է, Գվատեմալայի իշխանությունը զավթել է 1982 թվականի զինված հեղաշրջման արդյունքում եւ հրամայել զորքերին ջարդի ենթարկել հազարավոր գյուղացիների, ում կասկածել են ձախակողմյան ուժերին աջակցելու մեջ։

Դատախազները դատի ժամանակ հայտարարել են, թե Մոնթը 1982-ից 83 թվականների ընթացքում իր կառավարման տարիներին անտեսել է զինվորների կողմից իրականացվող բռնաբարությունները, բռնություններն ու հրդեհումները։ 196Օ-ից 1996 թվականների ընթացքում այս երկրի քաղաքացիական պատերազմին զոհ է գնացել ավելի քան 25Օ հազար մարդ։ Մոնթի հրամանով են կոտորվել տեղի իքսիլ ցեղի 1771 անդամները։

Ռիոս Մանթի դատավարությունն ու կայացված դատավճիռը գովեստի է արժանացել «Amnesty International» մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության կողմից՝ այս դատը համարելով «տասնամյակի դատավարություն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031