«Մենք ենք այս քաղաքի տերը»
քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է․
«Ծառերի սպանդ Տարոն Մարգարյանի տան դիմաց, Մալաթիայում և խորը էտումներ:
Ըստ երևույթին մայիսի 5-ին կրկին հաղթանակ են տարել բարբարոսները, որոնք նորից լծվել են Երևանի կանաչ գոտիների ոչնչացմանը: Տարոն Մարգարյանի տան հենց դիմաց ֆինանսական տեխնիկումի այգում բարբարոսաբար սղոցվել են տասնյակ բազմամյա ծառեր: Մալաթիա Սեբաստիայում մոտ 95 ծառեր հատվել են՝ փոխարինվելով մատղաշ շիվերով:
Կարդացեք նաև
Ամբողջ քաղաքով մեկ խորը էտումներ են արվում, ինչի արդյունքում սոսիներն ու մյուս ծառերը մեռնում են:
Քաղաքացի, դու միայնակ ես քո քաղաքում: Մայիսի 5-ին տեղի ունեցած քրեական խմբերի ակտիվ մասնակցությամբ ընտրությունների արդյունքում Երևանում իրենց գործն են անում բարբարոսները»:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն