Քիչ առաջ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատի «Norway Chess 2013» գերմրցաշարի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի առաջատար, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով 31-րդ քայլում ոչ-ոքի արեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ:
Խաղաղ ավարտ ունեցավ նաեւ Հիկարու Նակամուրա-Մագնուս Կարլսեն պարտիան: Վիշվանաթան Անանդը հաղթեց Վեսելին Տոպալովին, Սերգեյ Կարյակինը՝ Վան Հաոյին: Թեյմուր Ռաջաբով-Ջոն Համմեր պարտիան դեռ շարունակվում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ