Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեւ Երեւան»-ը դիմում է ներկայացրել ԿԸՀ

Մայիս 10,2013 19:39

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքը դիմում է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ  Տիգրան Մուկուչյանին՝ 2013թ. Երեւանի ավագանու ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ:

Համաձայն ՀՀ ԸՕ 46 հոդվածի 9-րդ մասի 5-րդ պարբերության Ձեզ ներկայացնում ենք 2013թ. մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրության արդյունքները անվավեր Ճանաչելու սույն դիմումը:

Քվեարկության օրը «Բարեւ Երեւան» դաշինքի վստահված անձինք ներկա էին եղել ընտրական տեղամասերի մեծամասնությունում, ինչը հնարավորություն տվեց բազմաթիվ տեղամասերում պահանջել վերահաշվարկ:

Մասնավորապես մայիսի 6-ին համապատասխան վերահաշվարկի դիմումներ գրանցվեցին

թիվ 5 ընտրատարածքի 5/01, 5/03, 5/10, 5/11, 5/32, 5/33,

թիվ 6 ընտրատարածքի 6/04, 6/05, 6/06, 6/07, 6/10, 6/19, 6/20, 6/23, 6/24, 6/27, 6/32, 6/33, 6/34, 6/36,

թիվ 7 ընտրատարածքի 7/02, 7/03, 7/04, 7/05, 7/07, 7/09, 7/12, 7/16, 7/18, 7/20, 7/24, 7/27, 7/28, 7/29, 7/32, 7/33,

թիվ 8 ընտրատարածքի 8/01, 8/02, 8/03, 8/04, 8/05, 8/06, 8/07, 8/08, 8/09, 8/10, 8/12, 8/13, 8/14, 8/15, 8/16, 8/18, 8/22, 8/23, 8/26, 8/27, 8/28, 8/30, 8/31, 8/32, 8/34,

թիվ 9 ընտրատարածքի 9/01, 9/02, 9/03, 9/04, 9/05, 9/08, 9/09, 9/10, 9/11, 9/13, 9/18, 9/21, 9/22, 9/28, 9/29, 9/30, 9/33,

թիվ 10 ընտրատարածքի 10/01, 10/03, 10/12, 10/14, 10/15, 10/18, 10/22, 10/24, 10/25, 10/28,

թիվ 11 ընտրատարածքի 11/01, 11/02, 11/03, 11/04, 11/05, 11/06, 11/11, 11/14, 11/15, 11/16, 11/21, 11/24, 11/25, 11/26, 11/27, 11/18, 11/29, 11/32, 11/33, 11/35,

թիվ 13 ընտրատարածքի 13/01, 13/03, 13/05, 13/06, 13/07, 13/08, 13/11, 13/12, 13/13, 13/14, 13/16, 13/18, 13/19, 13/20, 13/21, 13/25, 13/26, 13/28,  13/29, 13/31, 13/32, 13/33, 13/34, 13/35. 13/37

տեղամասերի համար:

Այն տեղամասերում, որոնցում ԸՕ սահմանված ժամկետում կատարվեց վերահաշվարկ, մեր վստահված անձանց կողմից միաժամանակ ուսումնասիրվեցին գրանցամատյանների եւ ընտրողների ստորագրություններով ցուցակների գրանցումները, գրառումները:

Մայիսի 9-ին Երեւանի 13 ԸԸՀ-ներ ուղարկվեցին դիմում-խնդրանքներ իրենց ընտրատարածքի բոլոր տեղամասերի  գրանցամատյաններից  մեզ հետաքրքրող գրառումները, կից նյութերը տրամադրելու մասին, ինչը նույնպես արվեց:

Արդյունքում «Բարեւ Երեւան» դաշինքի տրամադրության ներքո հայտնվեցին ընտրության օրվան վերաբերվող հարյուրավոր նյութեր գրեթե բոլոր տեղամասերում տեղ գտած ԸՕ խախտումների մասին, որոնցից «ամենաանմեղները» Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով նախատեսված տուգանքներ են ենթադրում, ուրիշները առնվազն քրեական հետապնդում:

Մեր տրամադրության տակ գտնվող արձանագրված խախտումներից հարյուրավորների մասին  նյութերը առկա են նաեւ ԸԸՀ-ներում եւ համաձայն ԸՕ 73 հոդվածի 4-րդ կետի դրանք պետք է ուսումնասիրվեն ԸԸՀ-ներում եւ այդ մասին ընդունված որոշումները ներկայացվեն ԿԸՀ:

Քանի որ անվավերության դիմում ներկայացնելու վերջնաժամկետի պահին մեր տրամադրության տակ չկան ԸԸՀ-ների որոշումները արձանագրված խախտումների մասին, նկատի առնելով արձանագրված ընտրախախտումների համատարած, զանգվածային եւ վարչական կամ քրեական պատասխանատվություն առաջացնող բնույթը, այդքանով էլ ընտրության արդյունքի վրա դրանց անխուսափելի ազդեցությունը, պահանջում ենք 2013թ. մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրությունը ճանաչել անվավեր:

Մեզ մոտ առկա փաստական նյութը տեղամասերում արձանագրված խախտումների, նաեւ լրատվամիջոցների եւ դիտորդների կողմից տարածված ընտրախախտումների ապացույցների մասին կներկայացնենք  սույն դիմումի քննարկման նիստին կամ դրանից առաջ:

 

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031