«Սադախլո»-ի սահմանային անցակետում Հայաստանի քաղաքացի Ա.Մ.-ի մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված ոսկեղեն: Հայտնում է «Գռուզիա օնլայն» պարբերականը:
Սահմանապահները քաղաքացու ուղեբեռում հայտնաբերել են 57,9 գրամ ենթադրվող թանկարժեք մետաղներ, որն ուղարկվել է փորձաքննության՝ դրանց արժեքը պարզելու:
Նմանատիպ դեպք է գրանցվել նաև մայիսի 9-ին: Վրաստանի քաղաքացի Կ.Ա.-ն փորձել է Հայաստանից Վրաստան տանել ոչ լիովին հայտարարագրված իրեր: Նա նշել էր, որ իր հետ ունի 6 միավոր զարդեր, չնայած ճամփորդական իրերի զննության ժամանակ հայտնաբերվել է արծաթեղեն ու ոչ թակարժեք զարդեղեն՝ կախազարդեր, ապարանջններ, մատանիներ, ականջօղեր:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև