Մայիսի 10-ին պաշտոնապես մեկնարկեց կրթական համակարգի կոռուպցիոն ահազանգերի www.ankashar.am կայքը:
Կայքն իրենից ներկայացնում է կրթական համակարգի կոռուպցիոն ահազանգերի քարտեզ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի, ով կրթական համակարգում առնչվում է կոռուպցիոն ռիսկերի, կարող է դեպքի վայրից՝ բջջային հեռախոսի , կամ տնից՝ համակարգչի միջոցով, հաղորդագրություն ուղարկել համակարգին, որտեղ համապատասխան ֆիլտրացիայից հետո ահազանգը կհայտնվի կայքում: Քարտեզի վրա՝ ըստ ահազանգերի քանակի և բնույթի, հստակ կերևան այն բուհերը, որտեղից ավելի շատ ահազանգեր կստացվեն :
– Մենք տեսանք, որ առկա է մեր կրթական համակարգն ապականող մի մեծ խնդիր և որոշեցինք ստեղծել դրա դեմ պայքարող գործիք՝ օգտագործելով նոր տեխնոլոգիաների կողմից ընձեռած հնարավորությունները:
Եթե Ձեր բուհում հանդիպել եք կոռուպցիոն դեպքի, պաշտոնական դիրքի չարաշահման, բյուջեի վատնման կամ կառուցվածքային բացերի ու թերությունների, ուղարկեք Ձեր ահազանգը www.ankashar.am կայքին, – իր խոսքում նշեց «ankashar.եմ» ծրագրի ղեկավար Դավիթ Դադալյանը:
Գտնվելով մեկնարկային փուլում նախագիծը ներկայացվեց Armenian Technology Startup մրցանակաբաշխությանը և ստացավ «People’s Choice of the Year» մրցանակը:
Կարդացեք նաև
Նախագիծը մշակվել է Հայաստանում ամեն տարի իրականացվող «Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբարի ընթացքում, իսկ կայքը ստեղծվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի /ԵՀՀ/ համաֆինանսավորմամբ ԵՀՀ-ի` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ աջակցությամբ «Լրատվության Այլընտրանքային Ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում:
Մամուլի հաղորդագրություն