Գլենդեյլում հայ տղամարդը կասկածվում է իր հարևանին ևս երկու հոգու հետ ծեծելու և Այֆոն 4-ը գողանալու համար: Հայտնում է «Գլենդեյլ նյուզ փրես» թերթը:
Էդվարդ Զոհրաբյանը, որի նկատմամբ, ըստ տեղեկությունների, գողության համար փորձաքննություն է նշանակված եղել, կասկածվում է մայիսի մեկին «Բուրգեր Քինգ»-ում կատարված կողոպուտի մեջ:
Հարևանը ոստիկանությանը պատմել է, որ գնացել էր գազալցակայան՝ ծխախոտ գնելու: Վերադառնալիս անսպասելիորեն նրան խփել, գցել են գետնին ու սկսել ոտքերով հարվածել: Նա կորցրել է գիտակցությունը, իսկ նրա Այֆոն 4-ը գողացել են:
Տուժողը հասցրել է ճանաչել Զոհրաբյանին, որի հետ ծանոթացել է Հայաստանում ուսման տարիներին և երկու տարի ընկերություն է արել հետը:
Կարդացեք նաև
Ոստիկանությունը գնացել է Զոհրաբյանի տուն, սակայն նա տանը չի եղել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ