Թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր քննեց ՀԱԿ ներկայացրած երեք դիմումները՝ թիվ 9/05, 9/22 եւ 9/28 ընտրատեղամասերի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։ Բոլոր երեք դիմումներն էլ ԸԸՀ-ն մերժեց:
Թիվ 9/05 ընտրատեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում ներկայացրել էր այս ընտրատեղամասում ՀԱԿ վստահված անձ Վարդգես Գասպարին: Նա իր դիմումում նշել էր, որ ընտրատեղամասում խախտվել է ընտրելու ազատ իրավունքը, եղել է մարդկանց կուտակումներ, մարդկանց ուղղորդումներ, իսկ, իր կարծիքով, ՀՀԿ Երեւանի ավագանու որոշ թեկնածուներ թույլ են տվել խուլիգանական պահվածք, սեռական բնույթի հայհոյանքներ են արել: Բացի այդ, Վարդգես Գասպարին նկատել է, որ ընտրատեղամասի մոտ մի երիտասարդ գումար է տալիս երկու կանանց: Սա, ըստ նրա դիտարկման, հնարավոր է լիներ ընտրակաշառք:
ԸԸՀ-ն այս եւ ՀԱԿ մյուս դիմումների վերաբերյալ հրապարակեց գրեթե նույնաբովանդակ որոշումներ՝ «Ընտրական օրենսգրքի» էական խախտումներ չեն եղել, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, չեն բերվել բավարար ապացույցներ եւ հիմնավորումներ, այլ միայն ենթադրություններ էին ու կարծիքներ: Վարդգես Գասպարին իր դիմումը կարող է բողոքարկել ԿԸՀ:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ