Այսօր` մայիսի 10-ին, ավարտվել են Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները:
ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված մայիսի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ 97 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին թվով 47 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որևէ փոփոխություն չի գրանցվել:
Մնացած 50 ընտրական տեղամասերում գրանցված ոչ էական փոփոխությունների արդյունքում` «Առաքելություն» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություններին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը նվազել են 2-ականով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 23-ով, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 11-ով, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 6-ով, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն աճել է 3-ով և «Օրինաց երկիր» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 1-ով:
Վերահաշվարկի աշխատանքների արդյունքում անվավեր քվեաթերթիկների թիվն աճել է 47-ով:
Կարդացեք նաև
ԿԸՀ մամուլի ծառայություն