Ֆրանցիսկ 1-ինը ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչից չորս օր առաջ` մայիսի 21-ին, Վատիկանում ընդունելու է այդ հանդիպման մասնակից «Լացիոյի» եւ «Ռոմայի» ներկայացուցիչներին:
Յուրաքանչյուր ակումբից Հռոմի Պապին կհյուրընկալվեն ակումբի նախագահը, գլխավոր մարզիչը եւ թիմի ավագը: Այս մասին տեղեկացնում է «Football Italia» հանդեսը: Ավելի վաղ Հռոմի Պապի մոտ եղել եւ նրանից օրհնություն ստացել է «Ինտերի» ավագ Խավիեր Ձանետին:
Իտալիայի գավաթի եզրափակիչը կայանալու է Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ