«Երևանի ավագանու ընտրությունները ընտրական հանձնաժողովների ինստիտուտի վարկաբեկում էր»,-կարծում է «Առաքելություն» կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը:
Նա համոզված է, որ ընտրական հանձնաժողովներում վախի մթնոլորտ էր, ինչն էլ խանգարել է հանձնաժողովներին կատարել իրենց վերապահված պարտականությունները:
«Կար վախի մթնոլորտ ու հանձնաժողովի նախագահն,որը պետք է կանխեր կրկնակի քվեարկությունն ու կարուսելը, չի անում և քվեատուփում հայտնվում են քվեներ, որոնք իրականում գոյություն չունեն»-նկատեց նա:
Ինչ վերաբերվում է «Առաքելություն» կուսակցության ձայների նման ցածր տոկոսին,կուսակցության անդամը նշեց. «Մենք չէինք սպասում նման ցածր տոկոս, բայց եղել է այն, ինչ եղել է: Կուսակցությունը շարունակելու է իր բյուրեղացման ու կայացման գործընթացը»,-հայտարարեց նա:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ