Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ, որ…». Շարունակում են երիտասարդները

Մայիս 10,2013 15:48

 

Նախադասությունը սկսում  է «Առավոտ երիտասարդականը», շարունակում են երիտասարդները. նրանց երևակայության սահմանը «չափում» ենք միասին: Օրվա թերի նախադասությունն է՝ «կարծում եմ, որ…»:

«Կարծում եմ, որ ամեն ինչ այլ կերպ կլիներ ու այլ ընթացք կունենար, եթե դրան չխառնվեին կանայք», – ասում է 21-ամյա Նարեկը:

19-ամյա Վազգենն էլ ժպտում է. «Կարծում եմ, որ ոչինչ չկարծելն ու խաղաղ ապրելն ավելի ճիշտ է», – ասում է նա:

«Ամեն անգամ փողոց դուրս գալուն պես երբ տեսնում եմ մարդկանց մռայլ հայացքներն ու աչքերը, մտածում, թե ինչու են նրանք այդքան վատատես, – ասում է 20-ամյա Մարիան, – կարծում եմ, դա իրենցից է գալիս, եթե կյանքի դրականը նկատեն, բացասականն այդքան խորը հետևանք ունենալ չի կարող»:

«Կարծում եմ, այս ընտրությունները աշխարհի ամենաարդար ընտրություններն էին», – ծիծաղում է 20-ամյա Ինան:

25-ամյա Քնարիկն էլ առանց երկար մտածելու՝ միանգամից շարունակեց  «Առավոտ երիտասարդականին». «Կարծում եմ, շուտով վերջապես կգնամ էս երկրից, այստեղ բարեկեցիկ ապրելն անհնար է»:

«Կարծում եմ, որ ուսանողը բուհն ավարտելուց հետո փաստի առջև է կանգնում՝ ինչպե՞ս աշխատանք գտնել, – ասում է 20-ամյա Ալինան, – ու այստեղ մեկ այլ խնդիր է գալիս՝ պե՞տք է արդյոք այդքան գումար ծախսել ուսման համար»:

«Կարծում եմ ոչ թե որևէ բան կարծելու, այլ համարձակորեն գործելու դար է սա», – վստահորեն ասում է 22-ամյա Հրանտը:

 

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031