Մայիսի 10-ին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը հանդիպեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշի հետ: Ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանին եւ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: