«Ընդդիմադիր կուսակցությունները պետք է ավելի ագրեսիվ եւ հաստատուն լինեն իրենց գործունեության մեջ, որպեսզի կարողանան քվեներ ստանալ»-այս մասին «Ա1+»-ին ասաց Հայաստանում Ամերիկայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես ընդդիմությունը կարող է վերցնել իշխանությունը, եթե ընտրությունների միջոցով դա հնարավոր չէ
«Ագրեսիվ ասելով նկատի չունեմ ռազմատենչը եւ հարձակողականը, նկատի ունեմ ավելի ակտիվ կազմակերպեն կուսակցության շահերը»,- ասում է նա։։
Մասնավորապես «Ժառանգությունը» կամ Հայ Ազգային Կոնգրեսը կարո՞ղ են լինել ագրեսիվ եւ հաստատուն։ Դեսպանը չի կարող ասել։ Նա նկատեց, որ հաջողության հասնելու համար ընդդիմությունը պետք է քայլեր կատարի, որպեսզի գոնե տեղյակ լինի, թե ընտրություններում ինչ խախտումներ են տեղ գտել. «Ընդդիմությունը պետք է կարողանա մատնանշել խախտումները եւ հասկանա, թե ինչպես կարելի է դրանք ուղղել»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ