Մայիսի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Իջևան-Երևան ճանապարհի 3-րդ կմ-ին «Գրանտ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին՝ Անիչկա Իսկանդարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Մայիսի 9-ին, ժամը 08.30-ին, Իջևանի բժշկական կենտոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Իսկանդարյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն