Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զինծառայողին արժանապատիվ կենսաթոշակ

Մայիս 10,2013 14:44

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հայտարարությունը

ՀՀ կառավարությունը, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջները, անտեսում է ազատամարտիկների, զինծառայողների և նրանց ընտանքիների անդամների սոցիալական իրավունքները:

Ազատամարտիկների և մարտական գործողությունների այլ մասնակիցների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության երաշխիքները խիստ անբավարար են: Անկախ սոցիալական առումներից, այս երևույթն ինքնին անհարիր է մարդկային և ազգային արժանապատվության տեսակետից:

ՀՀ կառավարությունը  հատուկ քաղաքականություն է իրականացնում զինծառայողներին հնարավորինս ցածր կենսաթոշակ վճարելու նպատակով: Ծառայության ընթացքում զինծառայողներին քիչ թե շատ տանելի վարձատրություն տրամադրելու պարագայում ՀՀ կառավարությունը կենսաթոշակի անցնելիս նրանց կենսաթոշակը հաշվարկում է օրենքով սահմանված կարգից բխող չափից առնվազն 3-4 անգամ ավելի պակաս չափով, ինչի հետևանքով կենսաթոշակի անցնող զինծառայողները հայտնվում են աղքատության մեջ:

Այդպիսի քաղաքականությամբ կառավարությունը բացահայտ կերպով ցույց է տալիս, որ զինծառայողներն իրեն պետք են միայն ծառայության ընթացքում: Նման երևույթը ոչ միայն սոցիալական անարդարություն է, այլև բացասաբար է ազդում Զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի վրա, քանի որ զինծառայողներին դնում է վարձկանի կարգավիճակում:

ՀՀ կառավարությունից պահանջում եմ ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան.

  1. արմատապես վերանայել ազատամարտիկների և մարտական գործողությունների այլ մասնակիցների սոցիալական երաշխիքները,
  2. վերանայել զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը,
  3. ըստ այդմ կատարել վերահաշվարկ և փոխհատուցել ազատամարտիկներին ու կենսաթոշակի անցած զինծառայողներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին:

Նշված պահանջների կատարմանը հասնելու նպատակով 2013 թ. մայիսի 11-ից, ժամը 10:00-ից Երևանի Ազատության հրապարակում անցկացնում եմ նստացույց և ազատամարտիկներին, կենսաթոշակի անցած զինծառայողներին, ինչպես նաև այս հարցով մտահոգ ՀՀ այլ քաղաքացիներին հրավիրում եմ մասնակցելու այս պայքարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031