Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյան. Ի՞ նչ ճանապարհով իշխանավոր ձկներին դարձել «կանսեռվա» (ֆոտոշարք)

Մայիս 10,2013 14:32

 

PrevPhoto
NextPhoto

Երեկ «Նախախորհրդարան» քաղաքացիական շարժման անդամները` Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը, Տիգրան Խզմալյանը, Ալեք Ենիգոմշյանը, պաշտոնաթող եղած նախկին բարձրաստիճան զինվորականներ, մոտ 2 ու կես ժամ ելույթ ունենալով Գյումրու  Թատերական հրապարակում, այս քաղաքի բնակիչներին փորձում էին  բացատրել ազգափրկության իրենց ծրագիրը: Հնչած ելույթներում գլխավոր մտահոգությունն ու  շեշտադրումը հայրենիքի դատարկվելն էր:

Այս առումով բավական ազդեցիկ ու  հուզումնալից էր   կինոռեժիսոր Տիգրան  Խզմալյանի ելույթը, ով ներքին թուրք անվանեց իշխանություններին` մի քանի տարվա մեջ Հայաստանը հայաթափ անելու համար: «Ողջույն,  Գյումրի՛, բարև չասացի, ամաչեցի: Երբ որ դրոշակը ընկնում է, առավել ևս,  երբ որ ընկնում է դրոշակակիրը, բանակը չպետք է լուծարվի և տներ գնա, առավել ևս չպետք է փախչի: Պետք է բոլորովին ուրիշ բան արվի, պետք է վերցնել դրոշը, պետք է փոխել դրոշակակրին և պետք է շարունակել գնալ առաջ: Մենք չենք կարող չանել դա, մեզանից ոչ ոք չէր ուզում զբաղվել դրանով, ազնիվ խոսք:

Այստեղ Ձեր առաջ չկա որևէ քաղաքական կուսակցության անդամ, մենք որևէ քաղաքական դեմքի կամ առաջնորդի չենք ներկայացնում: Մենք այլևս իրենց չենք հավատում, ինչպես և դուք չեք հավատում, մենք կուշտ ենք էդ խոստումներով, գործարքներով, աղոթքներով ու ստերով: Ինչքա՞ն կարելի է փոցխի վրա կանգնել: Մենք  այլևս չենք ուզում մեր իշխանությունը փոխանցել ուրիշներին, ձեր իշխանությունը, որովհետև մեր հետևում մեր երեխաներն են: Մենք այսօր անցնում էինք  փողոցներով և բարձրախոսով կանչում էինք գյումրեցիներին, 10-20 տնից մի 3-4 կին էին դուրս գալիս` փոքրիկ երեխեքով, ասում էին` է~ բալիկ ջան, ո՞ ւր էիք առաջ, մեր ամուսինները   Ռուսաստանում են, Ամերիկաներում են: Դատարկվում է երկիրը, ու ես անընդհատ կրկնում եմ մի պարզ բան` եթե մեր տունը գող է մտել, չի կարելի տունը թողնել ու փախչել, գողին է պետք տնից վռնդել: Անընդհատ կրկնում եմ որպես աղոթք: Ո՞ւր ենք փախչում, մեզ ոչ մի տեղ չեն սպասում»,- ասաց բանախոսը:

Նա նաև ասաց, որ 20 տարի շարունակ մեզ խաբել են ու այլևս երբեք չի կարելի  որոշումների իրավունքը փոխանցել ուրիշներին: «Մենք չենք հարցնում ձեզնից` ի՞նչ է պետք անել, դուք շատ լավ գիտեք ինչ է պետք անել, մենք  եկել ենք ձեզ ասելու` ինչպե՞ս անել: Բոլորն ասում են` բա ո՞նց անենք, ո՞նց պրծնենք սրանցից: Ի՞նչ, ըսենց ձկներն են կանսեռվա դարձել, ժողովո՛ւրդ: Գարեգինը նոր հիշեցրեց մեզ, ըսե՞նց իշխանություն էր զիջել մեզ, մոռացա՞ք տանկերը , ուղղաթիռները, ոչ ոք ոչինչ չմոռացավ, չէ՞: Վախ չկար,  ինչո՞ւ չկար, որովհետև մենք  զգում էինք, որ մենք ճշմարիտ ենք, արդար ենք, հիմա չե՞նք զգում: Իհարկե, շատ հեշտ էր խաբնվել, որովհետև այն ժամանակ ամեն ինչ պարզ էր, թշնամին  թուրքն էր, իսկ հիմա թշնամին ներսի թուրքն է:

Իրենց անուններով-ազգանուններով չխաբնվե՛ք, իրենց կեղծ հայերենով  չխաբնվե՛ք: Իրանք դատարկել են մեր երկիրը, ոչ մի երկիր աշխարհում չկա, որը 20 տարվա մեջ կորցնի բնակչության կեսը: Սա ի՞նչ է, ցեղասպանության 100 ամյակի շեմին մենք երկրորդ ցեղասպանությունն ենք ապրում, ժողովո՛ւրդ: Ահա թե ինչու ենք մենք շտապում, մենք  չենք կարող այլևս սպասել, ևս մի քանի  տարի ու անդառնալի կլինի»:

Տիգրան Խզմայլանը մատնացույց անելով իրենց հետ Գյումրի եկած կենդանի լեգենդներին`գաղտնի բանակի` Ասալայի հերոս Ալեք Ենիգոմշյանին, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր  Սեֆիլյանին, շարունակեց. «Այս մարդիկ են եկել, որովհետև վերջին պաշարն է մնացել հավատքի ու հույսի: Իրենցից այն կողմ չկա ոչ ոք, դրա համար մենք ոչ մի կուռք, ոչ մի առաջնորդ , որ մի կուսակցություն չենք ճանաչում: Կուսակցությունը ռուսի ասած կուսոկ ցուցություն է դարձել, կուսոկ-կուսոկ, պատառ-պատառ անում  ու տանում են մեր երկիրը տարբեր տեղեր: Ո՞ւր են էդ կուսակցությունները, ո՞նց են ստանում իրենց փողերը, գրանտները, ինչո՞ւ չեն հրաժարվում խորհրդարանական իրենց տեղերից, որովհետև իրենք  շահ ունեն, մենք  էլ ունենք շահ, դուք էլ ունեք շահ, մեր շահերը տարբեր են, մեր շահը մեր էրեխեքի ապագան է»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Աստված Ձեզ ուժ ու եռանդ տա, մենք էլ Ձեր կողքին լինենք:

  2. ABO says:

    , Դրոշակակիր, կամ դրոշների գույները փոխելով, պառակտման ու սադրիչ կոչերով կունենանք էն, ինչ որ ունենք, արդեն ՁՕ տարի: Միացում է հարկավոր հարգելի խելոքներ, ոչ թե պառակտում: Ցանկացած թշնամու դեմ միասնական ուժերով են պայքարում, հաղթանակի հասնելու համար: Խելքի եկեք ամոթե, շուտով պետություն էլ չենք ունենալու….

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031