Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Պողոսյան. «Երկրում սպասվող թանկացումը ուղղակիորեն կապված է ընտրակաշառքի հետ»

Մայիս 10,2013 14:15
Armen Pogosyan

«Մեր փորձը ցույց է տալիս, որ գնաճի և ընտրությունների միջև կա ուղիղ կապ: Յուրաքանչյուր  ընտրությունից առաջ գները սառեցվում են, իսկ  ընտրություններից հետո ակնհայտ նկատվում է գնաճ»,- այսօր այս մասին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիա ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:

Բանախոսն անդրադառնալով  հետընտրական թանկացումներին ասաց, որ երկու անգամ դիմել են ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությանը, ինչպես նաև այս տարի ապրիլին նամակով դիմել են ՀՀ նախագահին` առաջարկելով  անցկացնել ստուգայց հացի և շաքարի որակական և քաշի վերաբերյալ, տալ պարզաբանում.  «Մինչև այսօր որևէ արձագանք կամ որևէ պատասխան չենք ստացել: Երկրում սպասվող թանկացումը ուղղակիորեն կապված է ընտրակաշառքի հետ»:

Թեև բանախոսը գնաճը կապում  է ընտրությունների հետ, սկսած նախագահական ընտրություններից, այնուամենայնիվ վերջին երեք ամսվա կրտրվածքով չկարողացավ ներկայացնել հստակ որևէ ապրանք, որտեղ գրանցվել է գնաճ: «Վերջին երեք ամսում նկատվում է 7-10% գնաճ, սակայն սա մոտավոր թվեր են»,-ընդգծեց բանախոսը, հավելելով, որ իրենք գնաճի վրա որևէ կերպ ազդել կամ կանխել չեն կարող, այլ պարզապես արձանագրում են:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031