Մայիսի 9-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել Հունաստանի Հանրապետության քաղաքացի, 1984 թ. ծնված Վանգելիս Մ.-ին, որը Հունաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փորձել է մուտք գործել ՀՀ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա իրականում Վազգեն Մ.-ն է, որը 2009 թ. նոյեմբերի 25-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Վազգեն Մ.-ն հանձնվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին:
ՀՀ ոստիկանություն