«Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ մղելու կապակցությամբ տապալված համարել չի կարելի միայն այն պատճառով, որ ինչպես դուք եք ձեր հարցում նշում՝ ԲՀԿ-ն այլընտրանքի դիրքերում է: Ասել է թե՝ իշխանության հետ չէ: Հիմա սա տեղի ունեցավ Տեր-Պետրոսյանի վերլուծության արդյունքում, թե այլ պատճառով, անդրադառնալ չեմ ցանկանում: Ով ինչպես ցանկանա, այնպես էլ կարող է մեկնաբանել: Մի բան հստակ պետք է արձանագրվի, որ այդ կուսակցությունը իշխանության հետ չէ այսօր, եւ ինքն իրեն գործող իշխանություններին որպես այլընտրանք է դիտարկում: Իրավիճակն ավելի քան պարզ է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ կարելի՞ է տապալված համարել Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը՝ ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ մղելու մասին, քանի որ ԲՀԿ-ն կարծես չի շտապում դուրս գալ այլընտրանքի դիրքից:
Կարդացեք
«Առավոտ» օրաթերթ