Լրահոս
Օրվա լրահոսը

16-ամյա ըմբիշ Սարգիս Հովսեփյանը Չեռնոգորիայում կներկայացնի Հայաստանը

Մայիս 10,2013 12:39

Ազատոճի ըմբշամարտի Հայաստանի պատանիների առաջնությունում  76 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն ճանաչվեց Սարգիս Հովսեփյանը:

-Հունիսին հավաքականի չեմպիոններով մեկնելու եք Չեռնոգորիա, այնտեղ քեզ ավելի մեծ փորձություն  է սպասվում: Ինչպե՞ս ես պատրաստվում կայանալիք մրցմանը:

-Հիմա պատասխանատվությունն ավելի մեծ  է, որովհետև Հայաստանում ես ուղղակի մտածում էի  հաղթելու  և ծնողներիս առաջ գլուխս չկախելու մասին, իսկ այժմ դրան գումարվում է նաև Հայաստանի դրոշը բարձր պահելու խնդիրը:

Հրաշալի մարզիչներ ունեմ, անում ենք ամեն ինչ լավ ներկայանալու համար:

-Չեռնոգորիայում  Եվրոպայի առաջնությանը մասնակցում են աշխարհի շատ երկրներ: Ո՞ր երկրի ներկայացուցչից  մենամարտի ժամանակ ավելի կզգուշանաս:

-Ռուսաստանի և Չինաստանի մարզիկներից: Գաղտնիք չէ, որ այդ երկու պետություններն էլ բավականին ուժեղ մարզիկներ ունեն` տարբեր մարզաձևերում:

Չնայած մենք էլ ունենք լավ պատրաստված սպորտսմեններ, ովքեր բազմիցս միջազգային հարթակներում ներկայացրել են Հայաստանը և առաջին տեղերով են վերադարձել:216263_362818407163872_2130047623_n

-Գիտեմ, որ սա շատ դժվար և վտանգավոր սպորտաձև  է և  կոտրվածքները անխուսափելի են: Տեղյակ եմ, որ ինքդ էլ շատ վնասվածքներ ես ստացել:

-Չկա մի սպորտսմեն, որ վնասվածքներ և կոտրվածքներ չունենա: Ես երևի տարվա մեջ 12 ամիս վնասվածքներ ունեմ: Մինչև մի տեղս առողջանում է, մարմնիս հաջորդ մասն է վնասվում: Լուրջ վնասվածքների դեպքում ոչ միայն մարմինդ է տուժում, այլ նաև հոգեբանական վատ վիճակի մեջ ես հայտնվում: Պարապմունքների ժամանակ դու կարող ես այնպես վնասվել, որ դրանից հետո չկարողանաս սպորտով զբաղվել:

-Դու տարբեր մրցանակներ ունես, մասնակցել ես Գնել Մեջլումյանի անվան միջազգային հուշամրցաշարին, Գևորգ Խեչոյանի անվան հուշամրցաշարին, ՀԱՕԿ-ի  հիմնադրման 20-ամյակին նվիրված առաջնությանը  և  այլ: Արդեն Հայաստանի չեմպիոնես և շուտով քո երկիրը կներկայացնես Եվրոպայում: Կարելի՞ է ենթադրել, որ դու հասել ես երազանքներիդ իրականացմանը:

-Երազանքներս գուցե կատարվելեն, բայց էդ երազանքներից հետո ես ավելի լուրջ նպատակներ ունեմ, որոնց իրականացման համար ես շատ ավելին պետք է անեմ:

-Դժվար է այս տարիքում նման հաջողությունների հասնել:  Քանի՞ տարվա աշխատանքի արդյունք են այս մրցանակներդ:944267_362818330497213_1316238541_n

-Ես արդեն տասը տարի զբաղվում եմ սպորտով և կշարունակեմ զբաղվել, որովհետև ինձ համար սպորտը ապրելակերպ է և առանց դրա ինձ չեմ պատկերացնում:

Սարգի’ս, իսկ ինչու՞ որոշեցիր այսքան մարզաձևերի մեջ ընտրել հենց ազատ ոճի ըմբշամարտը:

-Սկզբից գնում էի և՛ ազատ ոճի ըմբշամարտի, և՛ բռնցքամարտի պարապմունքների, իսկ հետո ծնողներս որոշեցին, որ պետք է թողնեմ բռնցքամարտը, որովհետև այն ավելի վտանգավոր սպորտաձև է: Բայց հիմա գոհ եմ ծնողներիս որոշումից և մտածում եմ, որ եթե ինքս որոշողը լինեի, նույնպես կընտրեի այս սպորտաձևը:

Այսօր շատ աղջիկիներ տարբեր դիետաների և  նիհարեցնող միջոցների են դիմում, որպեսզի գեղեցիկ կազմվածք ունենան և ազատվեն ավելորդ քաշից: Դու ի՞նչ միջոցների ես դիմում:

Քաշ գցելու համար տարբեր միջոցներ կան: Օրինակ`ես քնելուց առաջ մեղր եմ օգտագործում, կամ էլ` շատ հագուստ եմ հագնում և սկսում եմ պարապել: Այդպես քրտնում եմ  և կորցնում եմ ավելորդ կիլոգրամներս:

-Իսկ դժվար չէ համատեղել ուսումը և մարզումները:

Անկեղծ ասած, դպրոց մեկ-մեկ եմ գնում, բայց շատ լավ ուսուցիչներ ունեմ, ովքեր հասկանում են, ընդառաջում: Անգամ նկարս դպրոցի պատին են փակցրել:

Շատ դժվար է համատեղելը: Առավոտյան տանից դուրս եմ գալիս, ուշ երեկոյան նոր տուն վերադառնում: Անգամ ըտանիքիս անդամներին եմ հասցնում կարոտել:

-Կա՞ն մարդիկ, որոնցով  ոգեշնչվում ես:

-Ինձ ոգեշնչվում են ծնողներս և մարզիչներս` ԱվետՎարդանյանը, Ռոբերտ Խաչատրյանը, որոնցից շատ բան եմ սովորել և դեռ լիքը բան ունեմ սեվորելու: Իմ ամեն մի մենամարտին իրենք էլ ինձ պես հուզվում ու անհանգստանում են: Դա ինձ իսկապես ոգևորում է:

Էմմա  Հովսեփյան

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031