Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Մկրտչյան.«Նժդեհի նման փառապանծ, հայրենանվեր և համարձակ մարդուն դարձրել են հերթական Լենին»

Մայիս 10,2013 11:52

Այս խոսքերը  երեկ Գյումրու Թատերական հրապարակում հնչեցրեց  «Նախախորհրդարան» քաղաքացիական շարժման անդամ Բաբկեն Մկրտչյանը: «Հերթական Լենին ասելով` ի նկատի ունեմ, որ Հանրապետական կուսակցության անդամները, ընդհանրապես հեռու լինելով Նժդեհից, գոնե մեծամասնությունը,  վստահ եմ,  էդպես է, անամոթաբար շարունակում են մնալ էդ կուսակցության անդամ: Մնում են էդ կուսակցության անդամ, որպեսզի ստանան պաշտոններ, որպեսզի ունենան մաս ինչ- որ անհասկանալի բիզնեսներից: Դա խորհրդային արատ էր, խորհրդային տարիներին մասնակցում էին շքերթներին, Լենինի նկարը առջևից տանելով, բայց բացարձակապես չէին հավատում թե այդ մարդուն, թե գաղափարին», -ասաց բանախոսը:

Ըստ նրա Հայաստանում,  չկա գործարար միջավայր ու  բառի դասական իմաստով գործարարներ: «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Հայաստանում գործարար միջավայր չի ձևավորվել, եթե նույնիսկ որոշ անհատներ ինչ-որ մաս են ինչ-որ բիզնեսի, դա բիզնես չէ, դա կապ չունի դասական գործարարության հետ:Եվ բոլորի ավարտը  նույնն է լինում, ինչպես բոլոր նրանց, ովքեր կապ չունեն իմ նշած կուսակցության հետ», -ասաց Բաբկեն Մկրտչյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ներկա լինելով հանրահավաքին, ունկնդրելով բոլոր ելույթները, լցվեցի՝ հույսով, հավատով ու սիրով,
    մեր երկրի գալիքի հանդեպ: Կարծում եմ՝ նույնը տեղի կունենա մայիսի 17-ին Ազատության հրապա-
    րակում ժամը՝ 19-ին, եթե չար ուժերը չարգելեն: Աստված չարը խափանի:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031