Մայիսի 10-ին, ժամը 10.04-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան 3 փողոցում` Սովխոզ կոչվող միջպետական թունելի մոտակայքում, առկա է ժայռաբեկորի ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ժայռաբեկորի ընկնելը կարող է խոչնդոտել Գեղանուշ և Ճակատեն գյուղեր տանող ավտոճանապարհի երթևեկությունը:
***
Մայիսի 10-ին, ժամը 09.27-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի 3-րդ փողոցի 1-ին նրբ. թիվ 11 տնից մոտ 70 մ հեռավորության` 20-300 թեքության վրա` լանջից առկա է ժայռաբեկորի ընկնելու վտանգ (20տ):
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ նշված քարաբեկորը տեղափոխելու համար անհրաժեշտ է ծանր ինժեներական տեխնիկա:
ԱԻՆ