Մայիսի 10-ին, ժամը 08.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում “ՎԱԶ-21010” մակնիշի 97 LS 777 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրին և շրջվել, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդ Հ. Ստեփանյանը (ծնվ. 1975թ.) ուղևորներ` Ք. Գևորգյանը (ծնվ. 1990թ.), Խ. Խաչատրյանը (ծնվ. 1992թ.), և Հ. Նազարյանը (ծնվ. 1955թ.) տեղափոխվել են Արտաշատի ԲԿ, որտեղ Ք. Գևորգյանի և Խ. Խաչատրյանի առողջական վիճակները բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ Հ.Ստեփանյանինը և Հ.Նազարյանինը` ծանր, վերջիններս տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակները նույնպես գնահատել են ծանր:
Կարդացեք նաև
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:
ԱԻՆ