Քաղաքապետարանը ինտերնետային նոր կայք ունի
Վերջերս գործարկվել է Իջեւանի քաղաքապետարանի ինտերնետային կայքը՝ ijevancity.am: Քաղաքապետարանի ինտերնետային նախկին կայքը՝ ijevan.am, գրանցված է եղել անհատ անձի անունով: Իջեւանի քաղաքապետարանից ասացին, որ 2012թ. սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո, երբ Իջեւանում քաղաքապետի փոփոխություն եղավ, անհատ անձը կայքը քաղաքապետարանի նոր կազմի համար փակ է դարձրել: Ստեղծվել է նոր կայք, որը Ֆեյսբուքի «Ազատ Տավուշ» խմբում հետաքրքրություն է առաջացրել: Որպես Աննա Խաչատրյան ներկայացած օգտատերը գրել է, որ կայքը հագեցած է ինֆորմացիայով եւ իրեն շատ դուր է եկել: Իջեւանցի Սլավիկ Ալավերդյանն էլ գրել է. «Շնորհավորում եմ քաղաքի կայքի վերագործարկման կապակցությամբ, որը շատ կարեւոր եւ անհրաժեշտ գործիք է յուրաքանչյուր վարչական միավորի համար: Նաեւ մի նկատառում. city սովորաբար վերագրում են մեծ քաղաքներին, իսկ Իջեւանի պարագայում ավելի ճիշտ է գործածել town»:
Քաղաքապետարանի նոր կայքը հագեցած է տարբեր բաժիններով: «ՏԻՄ» բաժնից տեղեկանում ենք, որ համայնքի ավագանու վերջին նիստը կայացել է 2013թ. հունվարի 11-ին: Վերջին 4 ամսում ավագանու նիստեր են կայացել, այդ նիստերի վերաբերյալ տեղեկատվությունը կայքում տեղադրված չէ: Կայքում տեղեկություններ կան, որոնք մտքի սայթաքումներ են հիշեցնում: Օրինակ, զետեղված լուրերից մեկից իմանում ենք, որ ապրիլի 22-ին Իջեւանի երաժշտական դպրոցում հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում է կայացել, նշվում է. «Դպրոցի դահլիճում աշակերտները Եղեռնի հիշատակը վառ պահող պաստառներ էին փակցրել եւ մոմեր վառել՝ ստեղծելով խորհրդավոր միջավայր, որտեղ էլ ներկայացրին հայոց պատմության ողբերգական էջերը»: Պաստառները եղեռնի՞ հիշատակին, թե՞ եղեռնի զոհերի հիշատակին են վերաբերել: Քաղաքապետարանի կայքի «Տեղեկատուներ» բաժնի «Ձեւաթղթերի շտեմարան» խորագրի ներքո տեղադրված 10 ձեւաթղթից միայն 3-ն է հայերեն, մնացածները անգլերեն եւ ռուսերեն լեզվով են:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Իջևանի կայքը այնպիսի տեսք ունի կարծես այն ստեղծել են 1990-ական տվերին և հիմա նոր հիշել են վոր պետք է տեղադրել 🙂
Ավելի հոգնած կայք մենակ գիշերային մղձավանջում կտեսնես
Ոչ մի գիտակից մարդու հետաքրքրություն այս կայքը և հետևվաբար քաղաքը չի առաջացնի:
Ժողովուրդ ավելի քիչ գումար որ գրպանեիք կարգին մասնագետ կաշխատեր ձեր համար
Բարի գալուստ Իջևան քաղաքի ԻՋևԱՆ ՍՈՒԹԻ կայք !!!!!!!!!!!!!
Համաձայն եմ Միքայել, որ կայքի դիզայնը լավագույնը չէ, բայց սա միասնական դիզայն է, բոլոր քաղաքապետարանների ու գյուղապետարանների համար: Կարևորը, որ կայքը նորմալ շահագործվի ու բավարարի այցելուների պահանջները: Դա էլ ժամանակը ցույց կտա: Եթե այդպես չլինի, քաղաքապետարանը շատ ավելի կտուժի, քան եթե ընդհանրապես կայք չունենար:
Նախկին դոմենը սեփականացրել ու վաճառում էին, բա ինչ անեին: Կայքը հո չէին կոչելու ijevandarcacimqarvansara.am Կարճ տարբերակ են գտել: Կարևորը, որ կայքը կանոնավոր աշխատի ու ապահովի քաղաքապետարանի հրապարակային ու թափանցիկ գործունեությունը: Որ լավ աշխատեն, Սիթի էլ կդառնա մի օր:
Մի քիչ որ ուշադիր լինեիք, կտեսնեիք որ ոչ թե 10 ձևաթուղթ է տեղադրված այլ 273: