«Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանի տեղեկությունները, որ 11/16 ընտրատեղամասում Հայաստանում չբնակվող քաղաքացու փոխարեն քվեարկել են` հաստատվել են:
«Այդ քաղաքացու հարազատներն էլ են հաստատել, գնացել են, տեսել են քվեարկություն է եղել: Մկրտչյան Արամայիսը հաստատ Հայաստանում չէ»:
Տիկին Բախշյանը նաեւ այլ տեղամասերում էլ է Հայաստանից բացակայող քաղաքացիների ու նրանց փոխարեն քվեարկությունների վերաբերյալ տեղեկություններ ստացել, բայց դրանց մի մասը սուտ են դուրս եկել, մի մասն էլ չի կարողացել ստուգել, որովհետեւ նշված տեղամասերում վերահաշվարկի հնարավորություն չեն ունեցել:
«Մեր ստացած տեղեկություններից մեկն էլ եղավ ի վնաս ինձ: 11/1 տեղամասում իբր թե երկու հոգու բացահայտեցի, որոնք երկրում չեն, պարզվեց Հայաստանում են: Նրանցից մեկը ոչ միայն Հայստանում էր, այլեւ եկավ՝ մեզ թքեց, մրեց, գնաց: Ասաց՝ աշխատել չգիտեք, ինչու եք աշխատում, թուք ու մուր տվեցին գնացին: Ինչ իմանամ, դիմել ենք քաղաքացիներին, ասել ենք՝ եկեք ձեր շենքի բնակիչների վերաբերյալ տեղեկություններ ասեք, եկել, ասել են, թղթով տպած՝ տվել ձեռքս»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Տեսանյութը՝ «Պանորամայի»