Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Շահվերդյան. «Ես ուզում եմ զգուշացնել, որ դա վտանգավոր եւ խիստ ռիսկային քաղաքականություն է»

Մայիս 09,2013 23:23

«Ես հստակ տեսնում եմ, որ ներկայիս իշխանություններն այս նոր ձեւավորման կառավարությամբ, որում արտաքուստ արտառոց փոփոխություններ չեն կատարվել, կարծես ցանկանում են Հայաստանում իրականացնել այն քաղաքականությունը, որը իրականացվում էր 1990-ականների առաջին կեսին»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության փոփոխություններին՝ կարծիք հայտնեց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվերդյանը: «Ես ուզում եմ զգուշացնել, որ դա վտանգավոր եւ խիստ ռիսկային քաղաքականություն է: Մենք լավ գիտենք, թե 90-ականների առաջին կեսին ի՞նչ քաղաքականություն էր իրականացվում, ո՞ւմ թելադրանքով էր իրականացվում, ո՞ւմ ազդեցությամբ եւ ինչի՞ հանգեցրեց այն ժամանակվա գործող իշխանություններին: Չեմ կարծում, որ ներկայիս իշխանություններն ավելի լավ արդյունքի են հասնելու: Հիշենք 1995-1996-ի ընտրությունները եւ 1998-ի դեպքերը: Եթե պատրաստվում են նոր՝ «Պատերազմ, թե՞ խաղաղություն» իրենց տարբերակը դնել գործողության մեջ, ուրեմն սպասենք նոր, նմանատիպ մի հոդվածի: Բայց հիշեք, թե դա ինչո՞վ ավարտվեց»,- ասում է մեր զրուցակիցը:

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտին էլ, Շահվերդյանը նկատում է. «Ցավոք, հայաստանյան ընդդիմադիր դաշտում մեր քաղաքական գործիչներն իրենց թույլ են տալիս մի քիչ ազատ արտահայտվել: Այդպես չի կարելի: Շատ որակումներ միմյանց հեշտությամբ են տալիս: Բայց այստեղ հարցն այն չէ, թե ճիշտ են ասում, սխալ են ասում, ազնի՞վ է, թե՞ անազնիվ, այլ եթե ընդհանուր գործ ենք անում, ընդհանուր նպատակ կա՝ այդ քայլերը, հայտարությունները, գործողությունները օգնո՞ւմ, թե՞ վնասում են այդ ընդհանուր գործին»: Շահվերդյանի համոզմամբ, Հայաստանը մտնում է պայքարի որակապես նոր փուլ, որը չի լինելու քաղաքական պայքար այն հասկացողությամբ, ինչը մենք մինչեւ հիմա ունեցել ենք. «Մենք մտնում ենք ազգային-ազատագրական պայքարի փուլ, որն ունի իր յուրահատուկ տրամաբանությունն ու մեթոդները: Վերջին շրջանում Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ խոսեց բուրժուադեմակրատական հեղափոխության մասին, ՀԱԿ-ն էլ նա ստեղծեց Հնդկաստանի օրինակով: «Բուրժուադեմակրատական» որակումը մեր օրերում առավելապես պատմական արտահայտություն է, բայց, եթե ցանկանում են, թող կիրառեն, միայն ուզում եմ նույն Հնդկաստանի եւ շատ այլ երկրների օրինակով, որոնք ազգային-ազատագրական պայքարի փուլով անցան՝ հասնելով ազգային եւ պետական խնդիրների լուծմանը, հիշեցնել, որ տվյալ պարագաներում, երկրում գոյություն ունեցող բուրժուազիան երկու մասի է բաժանվում՝ ազգային եւ կոմպրադորական: Հիմա եկել է ճշմարտության պահը եւ պետք է հստակեցվի՝ ով ո՞ր դաշտում է, ո՞ւմ  հետ է, ի՞նչ է անելու այս պայքարի ընթացքում, ո՞վ է կամպրադորական բուրժուազիան, ո՞վ է գործակցելու իշխանությունների հետ եւ ո՞վ է լինելու ժողովրդի կողքին: Ունեւոր խավի մեր գործիչները պետք է արդեն հստակեցնեն իրենց հետագա տեղն ու դերը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. aragast says:

    Հարգելի Նելլի Գրիգորյան, ես ինչքան չարչաչվեցի չկարողացա “կամպրադորական” բառի իմաստը գտնել, խնդրում եմ բացատրեք դրա իմաստը։

    • Karen says:

      Компрадоры- часть буржуазии экономически отсталых стран, связанная преимущественно с иностранным капиталом и колонизаторами, зависимая от них в экономическом и политическом отношении.

  2. aragast says:

    Կարեն, ես շնորհակալ եմ օգնելու համար , ցավոք սրտի հնարավոր չի ունենալ բոլոր լեզուների բացատրական բառարանները, բացի դրանից չգիտեմ ինչու հեղինակը օ-ն ա է գրել։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031