Ստավանգերում ընթացող «Norway Chess 2013» գերմրցաշարի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց ամերիկացի Հիկարու Նակամուրային, Վան Հաոն՝ Պյոտր Սվիդլերին, Սերգեյ Կարյակինը՝ Ջոն Լյուդվիգ Համմերին: Մագնուս Կարլսեն-Վիշվանաթան Անանդ, Վեսելին Տոպալով-Թեյմուր Ռաջաբով պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Երկրորդ տուրից հետո Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Կարյակինը 2,0 միավորով երկիշխանություն են հաստատել՝ միասին գլխավորելով մրցաշարային աղյուսակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ