Լրահոս
Օրվա լրահոսը

Արտագաղթ ապահովո՞ղ, ՀՀԿ-ակա՞ն, թե՞ ծրագրեր իրականացնող կառավարություն

Մայիս 09,2013 23:11

«Երկիրը դարձել է Հանրապետական կուսակցության հանրապետություն, կառավարությունն էլ Հանրապետական կուսակցության կառավարություն»,-Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ նորանշանակ կառավարությունն այսպես բնորոշեց ՀԱԿ կուսակցության անդամ, «Ժողովրդի իշխանություն» հասարակական- քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը: Նա նշեց, որ ոչ մի նոր բան պետք չէ սպասել այս կառավարությունից ու մանրամասնեց. «Մի քանի նոր փոփոխությունը ի՞նչ է տալու կառավարությանը: Ի վերջո, որևէ նոր մարդ չի հայտնվել կառավարության կազմում: Ես շատ կցանկանայի, որ փոփոխություններ լինեին, բայց ցանկությունը մի բան է, իրականությունը՝ մեկ այլ: Չենք կարող անցյալ տարիների փորձն անտեսել»:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ այս կառավարությունը համարում է «արտագաղթ ապահովող կառավարություն»: Նա այս կառավարության հետ հուսալի հեռանկարներ չի կապում ու շարունակում. «Անկախ նրանից՝ հիմա ՀՀԿ-ական հարյուր տոկոսանոց կառավարություն է, թե նախկինում ԲՀԿ-ՀՀԿ-ՕԵԿ էր, արդյունքում ոչինչ չի փոխվում: Հաստատ հիմա ավելի վատ կլինի: Բայց դա ես չեմ կապում նրա հետ, որ հիմա ՀՀԿ-ն ավելի շատ տեղեր ունի կառավարությունում, քան նախկինում: Իրականում բոլորը մեկ թրծվածք ու շաղախ ունեն: Սա համարկարգային խնդիր է, համակարգն է դաժան մեր քաղաքացիների նկատմամբ: Անսիրտ, անհոգի, իրականությունը չտեսնող, թաքցնող նախագահի խոսքն եմ լսել կառավարությանը ողջունելիս և այն ամպագոռգոռ խոսքերը, որ  ասաց, թե կառավարությունը հաջողել է և այլն: Լսում էի ու մտածում՝ տեսնես ինքն իր ասածին հավատո՞ւմ է: Կարո՞ղ է ինքը չգիտի իրականությունը և այդքան հավատում է իր ասածին»:

Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էլ չգիտի, թե ինչու է այլոց մոտ նման կարծիք ձևավորվել: Կառավարության աշխատանքի և քաղաքական մենաշնորհի փոխազդեցության մասին պարոն Մինասյանը փոխանցեց հետևյալը. «Կառավարությունն իրականացնում է այն ծրագրերը, որը հաստատվում է ԱԺ-ի կողմից: Եվ նախարարները, որոնք ընդգրկված են կառավարության կազմում, նրանք կոալիցիոն կառավարության նախարարներն են: Եթե այլ քաղաքական ուժեր չեն ընդունում  այդ ծրագիրը, ինչպե՞ս կարող են նրանք լինել կառավարության մեջ: Էլ ո՞րն է դրա արտառոցը»:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կբնորոշի նոր կառավարությունը: Գ. Մինասյանն ի պատասխան՝ նշեց. «Սա կառավարություն է, որն ի զորու է իրականացնել այն ծրագրերը, որոնք դրված են իր առաջ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արա says:

    Ինչ էլ խորհրդանշական ֆոն են ընտրել ՝ ժամացույցի հակառակ կողմը, այսինքն առաջընթացի փոխարեն ետընթաց…

  2. Maxim says:

    Միանշանակ,՝ համամիտ եմ Գ. Մինասյանի պատասխանին, որ ,,Սա կառավարություն է, որն ի զորու
    է իրականացնել, այն ծրագրերը, որոնք դրված են իր առաջ,,: Իսկ, ով չի կարող իրականացնել այդ
    ծրագրերը, երբ վարչապետի,՝ դիվերսիկացիայի նոր մոտեցումը տեսնում է ցանկացած տոկոսով փող
    պարտք անել և մեջ-մեջ անել, չհաշված՝ կաշառքը, բոլոր ոլորտներում, տարբեր ձևակերպումներով:
    Երբ գյուղատնտեսությանը օժանդակելը հասկացվում է,՝ էժան անվորակ սերմ ու պարատանույթ, էժան դիզ վառելիք բաժանելը, և այլն: Նման ծրագիր կարող է ունենալ նաև մեր թշնամի հարևանը, որին
    հաճախ օրինակ բերելով մատնանշում են, որ վատից վատն էլ կա: Գուցե երբեմն մի քանի Աֆրիկայի
    երկրների էլ օրինակ բերեք, որ ձեր հաջողությունները ավելի ակնհայտ լինի: Երկրում կան խելացի
    մարդիք,՝ նրանց լսել է պետք, բայց մինչ այդ պետք է դադարեք,՝ համատարած թալանն ու կողոպուտը: Որքան կարելի է նույնը կրկնել, այ անամոթ՝ կեղծ Նժդեհականներ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031