Այսօր Կիրիշիում մեկնարկում է Վանյա Սոմովի հիշատակին նվիրված «Աշխարհի պատանի աստղեր 2013» միջազգային 11-րդ մրցաշարը, որը ստացել է ՖԻԴԵ-ի դասակարգման 6-րդ կարգ: Հուշամրցաշարում սահմանված է միջազգային վարպետի նորմա:
Վեց երկրներից ժամանած 12 մասնակիցների մեջ է նաեւ հայաստանցի ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Հարությունյանը, որը վիճակահանությամբ առաջին տուրում խաղալու է Մուրալի Կարթիկեյանի (Հնդկաստան) հետ:
Երեկ Կիրիշիում գտնվող գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը հուշամրցաշարի շրջանակներում 10 խաղատախտակների առջեւ արագ շախմատի միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց, որից հաղթեց 9-ում եւ մեկ պարտիա էլ, որում մրցակիցը սպորտի վարպետության թեկնածու էր, ավարտեց ոչ-ոքի:
Նախապես որոշված էր, որ հուշամրցաշարը կշարունակվի մինչեւ մայիսի 20-ը: Սակայն ֆինանսական ճգնաժամի պատճառով կազմակերպիչները ստիպված են եղել հանել միակ հանգստյան օրը եւ մեկ օր էլ երկու պարտիա անցկացնել:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ