Տղա երեխային գերապատվություն տալու առումով ամենացածր ցուցանիշները գրանցվում են Երեւանում, ապա` Սյունիքում: Մայրաքաղաքի եւ Սյունիքի մարզի ամուսնական զույգերն ավելի հանգիստ են վերաբերվում աղջիկ երեխա ուենալուն, քան ասենք` Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Կոտայքի բնակիչները:
Տղա երեխայի գերապատվության այս միջմարզային տարբերությունները նույնիսկ նկատելի են երեք երեխայի դեպքում: Ինչպես փաստում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում» զեկույցը, ավելի ապահովված խավը հրաժարվում է տղա երեխա ունենալու նպատակով կրկնվող հղիություններից եւ նախընտրում է հղիության ընտրովի արհեստական ընդհատումները` ընտանիքի անցանկալի սեռային կազմից խուսափելու համար:
Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի բնակչության շրջանում անցկացրած հարցման արդյունքներով, հարցին՝ «Եթե ընտանիքում մեկ երեխա է լինելու, ի՞նչ սեռի երեխա կնախընտրեին», Հայաստանն այն երկիրն է, որտեղ ամենից շատ հարցվողները հայտնել են տղա երեխա նախընտրելու մասին:
Հարցին, թե ընտանիքում երեխաների իդեալական թիվը ո՞րն է, հարցված հայկական ընտանիքների 50 %-ի համար իդեալական թիվ է համարվում երկուսը:
Տղա երեխային գերապատվություն տալու մեր երկրում միակ դրական կողմն այն է, որ զույգերի` տղա երեխա չունենալը մեծացնում է եւս մեկ երեխա ունենալու հավանականությունը` այդպիսով նպաստելով ծնելիության աճին:
Սակայն Բնակչության հիմնադրամի հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում տղա երեխա ունենալու ձգտող ընտանիքները, ունենալուց հետո հետեւում են յուրահատուկ «կասեցման կանոնների»` դադարեցնելով հղիացումը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ https://www.blog.twinklephoto.com-ից