Օրեր առաջ «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանին զանգահարել էին ՌԴ-ում գրանցված բջջային հեռախոսահամարից եւ սպառնացել, թե՝ կհայտնվես փոսում, կամ դու, կամ հարազատներիցդ մեկը, քանի որ իրեն չվերաբերվող հարցերին է միջամտում: Իսկ երբ Անին հարցրել է, թե ինչի մասին է խոսքը, զանգահարողն ասել էր, որ նա գիտի:
Դեպքի առիթով «Հետքը» դիմել էր իրավապահներին, ինչի առիթով արդեն գործ է հարուցվել:
Aravot.am-ի հետ զրույցում Անին ասաց. «Քննություն է տարվում, ես այս մասին բացատրագրեր եմ գրել»:
Հարցին, իսկ ինչո՞ւ է անջատած հեռախոսդ, պատասխանեց, որ արդեն միացված է, իսկ սովորաբար միայն գիշերն է անջատում քնելուց առաջ: Հաջորդ հարցին էլ՝ հարազատներիդ չե՞ն սպառնացել այս առիթով՝ պատասխանեց, որ ոչ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանի դեպքը կապում են օրերս Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետ, որտեղ ոստիկանները փորձել էին վռնդել երաժիշտին, որին օգնելու նպատակով՝ միջամտում էր Անին: Անիի միջամտությունը դուր չէր եկել «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանին, որը ոստիկանության համակարգի աշխատակից էր, ու կոպիտ վերաբերմունք ցուցաբերելով լրագրողի հանդեպ, միջադեպից հետո ազատվել էր աշխատանքից:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Սոնա Սիմոնյանի
Մենք չունենք՝ Բերիա, մենք չունենք Եժով,
Բայց մենք հպարտ ենք՝ ռոբսով ու սերժով:
Երևում է գալիս է ժամանակները, որ թաղի խուժանը իր վերադասի թելադրանքով զանգի մարդկանց
և զգուշացնի յուրաքանչյուրին իր անելիքի մասին: