Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բաղդասարյան. «Սա ոչ թե հաղթանակն էր ՀՀԿ-ի, այլ ուժային կառույցների անգործության հաղթանակն էր»

Մայիս 09,2013 22:50

«Փետրվարի 18-ին ընտրողը գնաց եւ քվեարկեց՝ հանուն նոր Հայաստանի, հույս արթնացավ, որ Երեւանի ավագանու ընտրություններին նույնպես երեւանցին կթքի իրեն կաշառողի ճակատին՝ հանուն իր երկրի ապագայի եւ արժանապատիվ ապրելու իրավունքի: Սակայն ստացվեց ճիշտ հակառակը՝ կաշառքը, պարտադրանքը նորից գերիշխեցին հայ մարդու ազատ կամարտահայտության վրա»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց Երեւանի ավագանու ընտրություններին «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ, նախկին պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը: Նա հիշեց, մի բրիտանացի իմաստունի պատասխանը այն հարցին, թե ինչպես Անգլիան դարձավ այսպես զարգացած երկիր, որովհետեւ Անգլիայում ազնիվ մարդիկ համարձակ են այնքան, որքան սրիկաները:

Գագիկ Բաղդասարյանի խոսքերով՝ «Ուրեմն ստացվում է, որ մեր համարձակությունը մեզ դավաճանեց, որովհետեւ հանցագործները, կոռումպացված չինովնիկները այս անգամ եւս իրենց կամքը պարտադրեցին երեւանցուն՝ հանուն իրենց սեփական գրպանի: Չափի զգացողությունը կորցրած չինովնիկները դառնում են երկրում հարց լուծողներ: Մեր պետական  բարձրաստիճան պաշտոնյաները մի քանի հարյուր դոլար աշխատավարձ ստանալով, մի քանի տարում դառնում են միլիոնավոր դոլարների տեր՝ 5-10 հազար դրամ կաշառք վերցրած մարդու հաշվին: Ուրեմն նրանք իրավունք չունեն բողոքել, որ կյանքը կողքովն անցավ, ոչինչ չհասկացան իրենց ապրածից: Նրանք տզրուկի պես շարունակելու են մարդկանց արյունը ծծել»:

Ըստ Գագիկ Բաղդասարյանի, ամենացավալին այն է,որ այս ամբողջ գործընթացին լուռ համաձայնությամբ եւ սեփական աջակցությամբ հետեւում են ուժային կառույցների պաշտոնյաները, որոնց պարտականությունն է՝ երկրում ապահովել  քաղաքացիների անվտանգությունը, ազատ արտահայտելու եւ քվեարկելու իրավունքը, երկրի ներքին անվտանգությունը. «Նրանք իրենց գործուն քայլերով աջակցում են երկրում կատարվող ամենավտանգավոր հանցագործությունը՝ ընտրությունների կեղծմանը: Սա ոչ թե հաղթանակն էր ՀՀԿ-ի, այլ ուժային կառույցների անգործության հաղթանակն էր: Հարց է առաջանում՝ ինչու են տասնյակ միլիոն դոլարներ ծախսում ընտրություններում, որովհետեւ տվյալ պաշտոնում հնարավորություն են ստանում ծախսած գումարը պաշտոնավարման տարիներին հարյուրապատկել: Բիզնես է իրենց համար»:

Գագիկ Բաղդասարյանն ասես անիծեց անարդար ճանապարհով հարստացածներին, որ նրանց հարստությունը վերածվի իրենց համար դամբարանի. «Բոլոր նրանք, ովքեր կեղծեցին եւ կաշառեցին, ինձ համար ազգի դավաճան են, վե՛րջ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ Քրիստոնյա says:

    Նրանք տզրուկի պես շարունակելու են մարդկանց առնվազն արյունը ծծել։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031