Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնում եմ աղբանոցից շիշ եմ հավաքում, ծախում, ապրում» (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

Մայիս 09,2013 22:35

Շուշիի ազատագրման 21-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձի կապակցությամբ Վանաձորի ծայրամասում գտնվող հուշարձանի տարածքը այսօր մարդաշատ էր:

Arshak MusayelyanՇատերի նման 88-ամյա Արշակ Մուսայելյանը եւս իր բաժին ծաղիկը դրեց պատերազմում զոհված մարտական ընկերների հուշակոթողին:

18 տարեկան էր, երբ  որոտաց պատերազմի բոթը:

Երբեմնի դպրոցականը ձեռքն առավ զենքն ու անցավ հայրենիքի պաշտպանության գործին, ապա եւ տուն վերադարձավ՝ որպես Հայրենական մեծ պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ:

«Պետք էր կռվել, կռվեցինք, չթողեցինք թշնամուն ոտնատակ տա մեր երկիրը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է պատերազմի վետերանը:

Այսօր արդեն պատերազմի մասնակցի առաջ ծառացած խնդիրներն այլ են:

Նա նշում է, որ ստացած թոշակը չի բավականացնում ապրելու համար, հազիվ կոմունալ վճարներն է մուծում  ու գոհանում մի աման մակարոնով:

«Չի հերիքում: Մի կերպ ա հերիքում. Գնում եմ աղբանոցից շիշ եմ հավաքում, ծախում, ապրում»:

PrevPhoto
NextPhoto

84-ամյա  Սիրանուշ Փելեշյանն էլ պատերազմի աշխատանքային հերոս է:

«Գոհ եմ , որ էսօր կարող եմ գոնե կարտոշկա ուտել, տազ անել, կարտոշկեն ու ես»,-ասում է նա:

Միջոցառման պաշտոնական մասը` տեսանյութերում:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031