Մադրիդի «Ռեալի», ֆուտբոլի Արգենտինայի եւ Իսպանիայի հավաքականների նախկին լեգենդար հարձակվող Ալֆրեդո դի Ստեֆանոյի զավակները դիմել են դատարան՝ նրան անգործունակ ճանաչելու հայցով: Նրանք այդ քայլին գնացել են այն բանից հետո, երբ իրենց հայրը հայտարարել է, թե մեկ ամիս հետո ամուսնանալու է 36-ամյա կոստառիկացի Հինա Գոնսալեսի հետ: Եթե դատարանը համարի, որ Ալֆրեդո դի Ստեֆանոն իրոք անգործունակ է, նրան խնամակալ կնշանակի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ