Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու ավել, անստորագիր քվեաթերթիկ՝ քվեատուփում

Մայիս 09,2013 22:20

Թիվ 11 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ավարտեց վերահաշվարկը 11/15 տեղամասում՝ ՀԱԿ-ի եւ «Բարեւ Երեւան» դաշինքի դիմումի համաձայն:

Քսանհինգ անվավեր քվեաթերթիկները ավելացան չորսով: Երեք քվեաթերթիկ ՀՀԿ-ի եւ մեկը ՕԵԿ-ի օգտին դրված քվեաթերթիկներից հանձնաժողովականները համարեցին անվավեր:

ՕԵԿ-ի ձայները դարձան 31, «Առաքելություն» կուսակցությանը մնաց ՝ 5, ԲՀԿ-ինը ՝ 222, «Բարեւ Երեւան» Դաշինքինը՝ 34 , ՀԱԿ-ինն ու ՀՅԴ-ինը մնաց 27, ՀՀԿ-ի 470 ձայներն էլ դարձան 467:

Վերահաշվարկի վերջում պարզվեց, որ այս տեղամասում ըստ տեղամասային ցուցակների, ստորագրել են 840 քաղաքացիներ, իսկ քվեատուփի մեջ հաշվարկված քվեաթերթիկների թիվը 842-ն է: «Երկու հոգի չի ստորագրել, բայց քվեարկել են: Այսինքն հաջողացրել են երկու ավելի քվաթերթիկ գցել»,- ասաց «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Կարեն Մխիթարյանից հետաքրքրվեցինք՝ ինչի արդյունք կարող է լինել անստորագիր քվեաթերթիկների առկայությունը քվեատուփում. «Մեր խնդիրը վերահաշվարկն է, մնացած մեկնաբանությունները իմ խնդիրը չէ: Թե պատճառը որն է, իսկ պատճառները կարող են տարբեր լինել: Քաղաքական գործիչները, արխային մնացեք, տարբեր ձեւի կմեկնաբանեն, ինչ կուզեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031