Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրբ Դավիթ մարգարեն» ՝ Խաշթառակի բարձունքում

Մայիս 09,2013 22:11

Մայիսի 9-ին Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում օծվեց «Սուրբ Դավիթ մարգարե» եկեղեցին: Տուֆակերտ եկեղեցին կառուցվել է Վորոնեժի համալսարանի  դասախոս, տնտեսագիտության  դոկտոր- պրոֆեսոր, ծագումով խաշթառակցի  Արտակ Քամալյանի միջոցներով: Հոգեւոր օջախը կառուցվել է ի հիշատակ  Արտակ Քամալյանի մեկ տարի առաջ  մահացած եղբոր՝ Դավիթ Քամալյանի:

Եկեղեցու օծմանը  ներկա էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, բարերար Արտակ Քամալյանը, Խաշթառակի հարյուրավոր բնակիչներ եւ հյուրեր: Տուֆակերտ գեղեցիկ  եկեղեցին օծվեց ձեռամբ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի: Խաշթառակը եկեղեցի չուներ եւ  հին սրբավայր «Խաչի Յալում» աստճո տաճարի կառուցումը կարեւոր նշանակություն ունի գյուղի համար:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031