Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Հրավիրում եմ անգամ ԲՀԿ-ի հոգեւոր հորը եւ նախկին նախագահ Սարգսյանին»

Մայիս 09,2013 21:59

Այսօր հանրահավաքից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչի է հրավիրում մյուս քաղաքական ուժերին «Անի» հյուրանոց: Նրա խոսքերով՝ «Մի ամիս առաջ դուք լավ գիտեք, որ այս ժողովրդական պայքարի ոչ թե ավարտին, այլ հանգրվանային կետում տարբեր մեկնաբանություններ եղան, ամենատարբեր քննադատություններ՝ հետադարձ հայացքով վերլուծաբանները հանդես եկան: Հայաստանի ժողովուրդը պատրաս՞տ է իր ճանապարհով գնալ՝ առանց մարգարեների, պայծառատեսների: Առաջնորդներ, ուղեկիցներ պետք են, չեմ ժխտում: Հասել ենք այն խաչմերուկին, որտեղ բոլորս պետք է մտածենք սերնդափոխության մասին: Ես ինձանից եմ սկսում եւ ասում եմ՝ Սերժ Սարգսյան, Ռոբետ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Հրանտ Մարգարյան, մնացած բոլորը, մենք պետք է պատրաստենք մեր հանրապետությունը նոր սերնդի համար: Ես պատրաստ եմ դրան: Ես հրավիրել եմ հերթական կլոր սեղանը Անի հյուրանոցում եւ հույս ունեմ, որ ովքեր չեն մասնակցում արարողակարգով, գրավոր հրավերի չեն սպասում, իրենք կներկայնան, իրենց տեսակետները կներկայացնեն: Ես կարծոմ եմ, որ ներկա դրությամբ այդ ծրագիրը պետք է իրականացվի հավաքաբար: Եթե այսպես շարունակվի, մենք բոլորս գիտենք, թե քաղաքական դաշտի որ մասում ենք գտնվում, 5 տարի անց ավելի վատ վիճակում ենք գտնվելու, քան այսօր: Ամեն մեկը թող դուրս գա փոխադարձ մեղադրանքներից, բարձր ու ցածր գնահատականներից, եւ այնպես անենք, որ կարողանանք միգուցե ի հեճուկս մեզ այս ազգը դարձնենք պետություն»:

Aravot.am-ը ճշտեց՝ Դուք հրավիրում եք բանակցությունների անգամ ԲՀԿ-ի՞ն, այն դեպքում, երբ ողջ քարոզաշավի ժամանակ քննադատություններ էր լինում ԲՀԿ-ի հասցեին՝ նա պատասխանեց, որ դա բանակցություն չէ. «Հրավիրում եմ բոլոր նրանց, առանց հեղինակային իրավունքի, որոնք կարծում են, որ պետք է այս վիճակից դուրս գալ: Եվ դա վերաբերւմ է բոլորին, անգամ ԲՀԿ-ի հոգեւոր հոր, եւ անգամ գործող, ապօրինի նախկին նախագահ պարոն Սարգսյանին: Բոլորը կարող են գալ»:

Լրագրողների դիտարկմանը, որ այսօր ձեր կուսակցության երկրորդ դեմքը ջերմորեն բարեւում էր Սերժ Սարգսյանին Մայիսի 9-ի միջոցառմանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ ինքն էլ է ջերմորեն շնորհավորում Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին, ում օրոք ազատագրվեց Շուշին, Ժիրայր Սեֆիլյանին, Կոմանդոսին,  Նորիկ Դանիլյանին, Ասկոլկայի ընտանիքին, Սամվել Բաբայանին: Մեր խնդիրն այն է, թե ինչ ենք անելու վաղվա օրը՝ որպես հանրապետություն»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գայանե says:

    Մի ճար լիներ էս մարդուն կոնկրետ արգելվեր քաղաքականությամբ զբաղվել / իրականում իրենը քաղաքականություն էլ դժվար է կոչել/ այլևս ու առհասարակ` ելույթներ ունենալ, կոչերով հանդես գալ, լուրջ- լուրջ դեմքով դատարկ հռետորաբանությամբ…
    Թող դաշտը թողնի, թող զբաղվեն Ժառանգության մյուս անդամները. իր գործոնը գնալով ավելի է խոչընդոտելու ու վարկաբեկելու էդ կուսակցությունը…

  2. Համլետ says:

    Լավ,ո՞նց կարող են լուրջ մարդիկ գնան ու սրա հետ շփվեն…Քաղաքական խեղկատակությունն էլ չափ ու սահման ունի…
    Երևանի կրկեսի շենքը քանդելուց հետո սա իր շրջիկ խմբով անվճար կրկեսային էժանագին ներկայացումներ է տալիս ողջ Հայաստանով մեկ…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031