Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը պետք է միջոցներ ձեռնարկի ընտրությունների հանդեպ վստահությունը մեծացնելու համար»

Մայիս 09,2013 21:48

Հայաստանի նախագահի 2013թ. ընտրությանը հետևող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակել է ընտրական վերջնական զեկույցը:

Զեկույցի առաջնահերթ առաջարկություններ բաժնում նշվում է, որ իշխանությունը պետք է միջոցներ ձեռնարկի ընտրությունների հանդեպ հանրային վստահությունը մեծացնելու համար:

Պետական պաշտոնյաները պետք է զերծ մնան վարչական ռեսուրսները չարաշահելուց, այդ թվում` իրենց աշխատողների և հասարակության:

Ընտրական հանձնաժողովները, իրավապահ մարմինները և դատարանները ընտրական իրավական դաշտը պետք է իրացնեն օրենքի տառին համապատասխան՝ ապահովելով ընտրական դերակատարների հավասարությունը:

Իշխանությունները պետք է երաշխավորեն պետության և կուսակցության հստակ տարանջատման մեխանիզմները, որն ամրագրված է 1990թ. ԵԱՀԿ Կոպենհագենյան փաստաթղթի 5.4 պարբերությամբ

Իշխանություններին առաջարկվում է նախապատրաստել օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունները, որոնք կշոշափեն թե նախկինում, թե այժմ արված դիտողությունները։ Իսկ այդ փոփոխությունների հանրային քննարկումներին ապահովել շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությունը, ներառյալ՝ քաղաքական կուսակցությունների և հանրային սեկտորի:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031