Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ թանկացել է

Մայիս 09,2013 21:35

Սպառողական գների ինդեքսը այս տարվա հունվարի 102.6%-ից աստիճանաբար աճելով ապրիլին դարձել է 103.9%. մայիսի 7-ին ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հունվար-ապրիլի տվյալները: Ըստ այդմ`բուժսպասարկման ու դեղորայքի գների ինդեքսը` հունվարի 108.2%-ից աճել է մինչեւ 110.6%, ոգելից խմիչք-ծխախոտ 104.7%-ից դարձել է 105.8%, իսկ տրանսպորտի եւ կապի ինդեքսը նվազել է` 101.2%-ից 99.3%: Նվազել է նաեւ մշակույթի ապրանքների եւ ծառայությունների գները`104.9%-ից 104.4%:

Ըստ վիճծառայության` հացամթերքի ինդեքսը հունվարին եղել է 111.1%, որը ապրիլին նվազել է`110.5%, իսկ մսամթերքը թանկացել է` հունվարի այս պարենային ապրանքի գնային ապրանքի ինդքեսը եղել է 103.5%, իսկ ապրիլին` 104.1%, ձկնամթերքը նույնպես բավականին թանկացել է, հունվարին գնային ինդեքսը` 98.4% էր, ապրիլին` 102.3%:

Բավականին մեծ գնաճ է արձանագրվել կաթնամթերքի, ձվի, կենդանական եւ բուսական յուղի եւ մրգի շուկայում:  Այսպես` հունվարին ձվի ինդեքսը կազմել է 100.8% 2 ամիս անց այն դարձել է` 113.6%, իսկ կանթնամթերքը` 97.3%-ից 101.9% է դարձել,կենդանական եւ բուսական յուղ`104.4 %-ից 111.6%-ի է հասել, միրգը` 101.9%-ից 114.9%:

Ընդ որում, հունվարից մինչեւ ապրիլ տղամարդկանց, կանանց եւ մանական հագուստի գները նվազել են, իսկ կոշկեղենն ու դրա վերանորոգման գները բարձրացրել:

Ըստ վիճծառայության սպառողական գների ինդեքսի, հունվարից ապրիլ 470 ապրանքների եւ ծառայությունների մեծ մասի գները բարձրացել են:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031